Արցախի ներկայացուցիչը ելույթ է ունեցել Թոմաս Ջեֆերսոնի անվան իրավագիտության դպրոցում
Քաղաքական
14:55 04/03/2016
ԼՂՀ

Արցախի ներկայացուցիչը ելույթ է ունեցել Թոմաս Ջեֆերսոնի անվան իրավագիտության դպրոցում

ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը դասախոսություն է կարդացել Կալիֆորնիա նահանգի Թոմաս Ջեֆերսոնի անվան իրավագիտության դպրոցում (Thomas Jefferson School of Law):

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, Արցախի ներկայացուցիչն անդրադարձել է Արցախի պետականության ձևավորմանն ու զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության անցած ու ներկա փուլերին, բանակցային գործընթացին: Հատուկ անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրին՝ միջազգային իրավունքի տեսանկյունից:

Ելույթից հետո Ռոբերտ Ավետիսյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախում առկա զարգացումներին, ԼՂՀ քաղաքական և տնտեսական իրավիճակին և մի շարք այլ խնդիրների։

Արցախի ներկայացուցչի դասախոսությունը, որին մասնակցել են ինչպես դպրոցի հայկական ուսանողական միության, այնպես էլ ուսանողական այլ միությունների ներկայացուցիչներ և իրավագիտության ոլորտի ուսանողներ և դասախոսներ, կազմակերպվել էր դպրոցի նախաձեռնությամբ։ 

Placeholder
Արցախի ներկայացուցիչը ելույթ է ունեցել Թոմաս Ջեֆերսոնի անվան իրավագիտության դպրոցում