Գորգի արտադրության ծավալը 94.4%-ով նվազել է. ԱՎԾ
Տնտեսություն
18:51 05/03/2016
Հայաստան

Գորգի արտադրության ծավալը 94.4%-ով նվազել է. ԱՎԾ

2016 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 94.4%-ով: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, եթե 2015թ-ի հունվարին հանրապետությունում արտադրվել է 1.8 տոննա գորգեր և գորգեղեն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում ընդամենը ՝  0.1 տոննա:

Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա այս տարվա հունվարին Հայաստանում արտադրվել է 113 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2015թ-ի հունվարին՝  354  հազար հատ: Այսպիսով, տրիկոտաժեղենի արտադրությանը ծավալն էլ նվազել է  68.1%-ով:

Ըստ ԱՎԾ-ի՝  նշված ժամանակահատվածում  91.6 տոկոսով աճել է միայն գուլպեղենի արտադրության ծավալը. եթե 2015թ-ի հունվարին արտադրվել է 283.1 հազար զույգ գուլպեղեն, ապա 2016թ-ի հունվարին՝ 542.5 հազար զույգ:

Placeholder
Գորգի արտադրության ծավալը 94.4%-ով նվազել է. ԱՎԾ