Բժիշկները  Արմեն Ջիգարխանյանի վիճակը միջին ծանրության են գնահատում
Մշակույթ
12:00 07/03/2016
Աշխարհ

Բժիշկները Արմեն Ջիգարխանյանի վիճակը միջին ծանրության են գնահատում

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության: Ռիա նովոստիին հայտնել են Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտից: 

Հիշեցնենք, որ դերասանը հոսպիտալացվել է շաբաթ օրը: «Նա պառկած է սրտի բաժանմունքում, սրտի կաթվածով հիվանդների համար նախատեսված վերակենդանացման բաժանմունքում»,- պարզաբանել էին գիտահետազոտական ինստիտուտից: Երեկ  Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնից հայտնել են, որ դերասանին վերակենդանացաման բաժանմունքից տեղափոխել են  հիվանդասենյակ: 

«Նրան տեղափոխել են հիվանդասենյակ… Վիճակը միջին ծանրության է»,- ասել են ինստիտուտից:

Խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում: Ընդհանուր առմամբ, Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։ Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան: 

Placeholder
Բժիշկները Արմեն Ջիգարխանյանի վիճակը միջին ծանրության են գնահատում