Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փոստանջյանի փոքր աղջիկները չեն ողջունում մայրիկի քաղաքական գործունեությունը
Եկել է մի շրջան, երբ կանայք ու աղջիկները բավականին մրցունակ են դարձել և ընդգրկված են բոլոր ոլորտներում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը՝ մարտի 8-ին ընդառաջ անդրադառնալով մեր հասարակությունում կնոջ դերին:
Պատգամավորի խոսքով, մարտի ութը մեր հասարակության մեջ կարևոր նշանակություն ունի. «Ընտանիքը միշտ օգնում է, որ կինը կարողանա իրեն լավագույնս դրսևորել աշխատանքային ասպարեզում: Իսկ այս տեխնիկայի դարում համատեղել ընտանեկան պարտականությունները աշխատանքի հետ շատ ավելի հեշտ է»:
Լրագրողների հարցին, թե այս խորհրդարանում արդյոք կանանց համախմբվածությամբ հաջողությունների հասել են, նա պատասխանեց. «Չեմ կարծում որ եղել է, քանի որ կանայք դեռ ավելի կաշկանդված են իրենց քաղաքական թիմի պարտադրանքով: Սակայն կարծում եմ, որ ամեն դեպքում կնոջը դիմելը շատ ավելի հեշտ և մատչելի է, քան տղամարդուն»:
Չորս աղջիկների մայր պատգամավորը նշեց, որ փոքր աղջիկները չեն քաջալերում մայրիկի գործունեությունը. «Ասում են, որ պետք չի գնալ Ազգային Ժողով, նրանք ավելի շատ հայրիկի մասնագիտությունն են ողջունում՝ բժիշկ լինելը»:
Մասնագիտությամբ իրավաբան Զարուհի Փոստանջյանը հավելեց, որ երբեք չի մտածել մտնել քաղաքականություն և եթե չլիներ «Ժառանգություն» կուսակցության գրասենյակի ապօրինի փակումը, ինքը երևի այդպես էլ չհայտնվեր քաղաքականությունում: