Թուրքիա-ԵՄ արտահերթ գագաթաժողովում քննարկվելու են միգրանտների խնդիրները
Քաղաքական
13:00 07/03/2016
Աշխարհ

Թուրքիա-ԵՄ արտահերթ գագաթաժողովում քննարկվելու են միգրանտների խնդիրները

Թուրքիա-ԵՄ արտահերթ գագաթաժողովը կայանալու է այսօր Բրյուսելում: Թուրքիայի վարչապետը մտադիր է եվրոպական երկրների ղեկավարների հետ քննարկել միգրացիոն ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ հստակ քայլերը և մշակել գործողությունների պլան: Այս մասին գրում է asialive.info կայքը՝ հղում անելով Guardian-ին:

ԵՄ-ի ու Թուրքիայի միջև պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս անցած տարի: Ըստ համաձայնագրի, ԵՄ-ն խոստացել է Անկարային 3 միլիարդ դոլար տալ փախստականների հոսքը զսպելու համար, որոնք Թուրքիայի տարածքով շարժվում են եվրոպական երկրներ, ինչպես նաև առանց արտոնագրի ռեժիմ մտցնելու՝ Թուրքիայի քաղաքացիների համար: Փոխարենը խոստում էր ստացել՝ սկսելու պայքարը մաքսանենգների դեմ,  որոնք ապօրինի Հունաստանի ափերի մոտ են փոխադրում օրական մինչև երկու հազար մարդ:

Բայց մի քանի ամիս է անցել, իսկ պայմանավորվածություններն այդպես էլ մնում են «պայմանավորվածություններ թղթի վրա»:

Ինչպես սպասվում է, ԵՄ-Թուրքիա բանակցություններից հետո մեկնարկելու է Եվրամիության գագաթաժողովը, որի ընթացքում եվրոպացի առաջնորդները պետք է մշակեն միգրացիոն ճգնաժամի պայմաններում գործողությունների ընդհանուր ռազմավարություն:
 

Placeholder