Վահան Բաբայանի՝ ԲՀԿ-ն լքելու պատճառը ընտրացուցակում ընգրկված չլինելն է. ՀԺ
Օրվա մամուլ
09:22 09/03/2016
Հայաստան

Վահան Բաբայանի՝ ԲՀԿ-ն լքելու պատճառը ընտրացուցակում ընգրկված չլինելն է. ՀԺ

ԲՀԿ-ական պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, մտադիր է լքել կուսակցության  շարքերը 2017-ի խորհրդարանական  ընտրությունների համար  ձևավորվելիք ԲՀԿ համամասնական ցուցակի պատճառով:

Թերթին հայտնի է դարձել, որ ԲՀԿ-ական պատգամավորներն  արդեն սկսել են  պայքարել  2017-ի  ԱԺ ընտրություններում  կուսակցության  համամասնական ցուցակում  ընդգրկվելու համար: ԲՀԿ-ամերձ շրջանակների  հավաստմամբ, առաջին հորիզոնականներում ընդգրկվելու հնարավորություն ունեն  ԲՀԿ նախագահ  Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության քարտուղար  Վահե Էնֆիաջյանը, գործարար պատգամավորներ  Վահան Կարապետյանը, Լյովա Խաչատրյանը: 

«Ու քանի որ ԲՀԿ-ի ընտրական  հնարավորությունները մի քանի  անգամ ընկել են  և հասկանալի է, որ այս կուսակցությունը  հաջորդ ԱԺ-ում չի ունենալու մեծ ընդգրկվածություն՝ նաև այս պատճառով  են ԲՀԿ-ում  ընթացող  պառակտումներն ու այլ խմորումները»,-գրել է  թերթը՝ հավելելով, որ Վ. Էնֆիաջյանը  իրենց հետ  զրույցում  ըստ էության  չի հերքել, որ կուսակցությունում նման ներքին պայման կա:

Placeholder
Վահան Բաբայանի՝ ԲՀԿ-ն լքելու պատճառը ընտրացուցակում ընգրկված չլինելն է. ՀԺ