ԼՂՀ  միջազգային  ճանաչման  ուղղությամբ սպասվում են հետաքրքիր զարգացումներ. ՀԺ
Օրվա մամուլ
09:33 09/03/2016
Հայաստան

ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ սպասվում են հետաքրքիր զարգացումներ. ՀԺ

ԱՄՆ Ջորջիա նահանգի՝ Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի ընդունումն այս տարի վերջին նման քայլը չի լինի, 2016 թվականին  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության  միջազգային  ճանաչման  ուղղությամբ սպասվում են հետաքրքիր զարգացումներ: Այս խոստումը «Հայկական ժամանակ»-ին տվել է ԼՂՀ  նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ առանց փակագծեր բացելու:

Թերթը հիշեցնում է, որ մարտի 3-ի  ուշ երեկոյան  ԱՄՆ-ի  Ջորջիա նահանգի Կոնգրեսի  ներկայացուցիչների  պալատն  ընդունել է Արցախի անկախությունը  ճանաչող բանաձև: Սպասվում է, որ ընթացիկ տարում, երբ հայկակական 2-րդ պետությունը պատրաստվում է մեծ շուքով նշել իր  անկախության 25-րդ տարեդարձը, այդ գործընթացը նոր թափ կստանա:

Placeholder
ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ սպասվում են հետաքրքիր զարգացումներ. ՀԺ