Վարչապետը կապ չունի «Արմենիա» ավիաընկերության հետ. ՀԺ
Օրվա մամուլ
09:43 09/03/2016
Հայաստան

Վարչապետը կապ չունի «Արմենիա» ավիաընկերության հետ. ՀԺ

«Արմենիա» ավիաընկերության  հասարակայնության հետ կապերի և  տեղեկատվության  վարչությունից  «Հայկական ժամանակ»-ը հետաքրքրվել է,  թե որքանով են  իրականությանը  համապատասխանում  վրացական լրատվամիջոցներից մեկի  միջոցով  տարածված տեղեկությունները, թե  «Արմենիա»-ն իրականում պատկանում է  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին։

Հարցի կապակցությամբ թերթին տեղեկացրել են. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը  որևէ կապ չունի  «Արմենիա» ավիաընկերության հետ, ընկերության բաժնետերերի վերաբերյալ  տեղեկությունը պետռեգիստրում կա, և դուք կարող եք տեղեկանալ, թե ովքեր են»։

Թերթը նշել է, որ վերջերս ՀՀ արդարադատության  նախարարության  պետռեգիստրում պետական գրանցում  ստացած  «Արմենիա» ավիաընկերությունը ապրիլի 21-ին առաջին չվերթը կիրականացնի. ուղղությունը՝ Իսրայել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Վարչապետը կապ չունի «Արմենիա» ավիաընկերության հետ. ՀԺ