Արմեն Ջիգարխանյանի վիճակը շարունակում է նույնը մնալ
Մշակույթ
11:45 09/03/2016

Արմեն Ջիգարխանյանի վիճակը շարունակում է նույնը մնալ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի վիճակը, ով հոսպիտալացվել է մարտի 5-ին,  բժիշկները շարունակում են գնահատել միջին ծանրւթյան: Այս մասին Ռիա նովոստիին ասել են Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտից, որտեղ գտնվում է դերասանը:

Հայտնել են, որ ջերմությունը երեկ երեկոյան եղել է 36,2, առավոտյան՝ 36,3 աստիճան:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտից հայտնել էին, որ  նա պառկած է սրտի կաթվածով հիվանդների համար նախատեսված վերակենդանացման բաժանմունքում: Մարտի 7-ին  հիվանդանոցից հայտնել էին, որ Ջիգարխանյանը տեղափոխվել է  ընդհանուր հիվանդասենյակ: Ա. Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել էր, որ հնարավոր է մարտի 10-ին դերասանը դուրս գրվի:

Խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում: Ընդհանուր առմամբ, Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։ Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան:

Placeholder
Արմեն Ջիգարխանյանի վիճակը շարունակում է նույնը մնալ