Վենետիկի ժողովրդավարական ընտրությունների խորհրդի նիստում այսօր քննարկման է դրվելու  ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը. ՀԺ
Օրվա մամուլ
09:40 10/03/2016
Հայաստան

Վենետիկի ժողովրդավարական ընտրությունների խորհրդի նիստում այսօր քննարկման է դրվելու ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը. ՀԺ

Վենետիկի հանձնաժողովի մամուլի քարտուղար Փանոս Կավակիատոսը  «Հայկական Ժամանակ»-ի  հետ զրույցում խոսելով  քվեարկած ընտրողների  ցուցակների  հրապարակման հարցում  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի  և Վենետիկի հանձնաժողովի տեսակետների հակասության  վերաբերյալ, նշել է, որ հարցը քննարկվելու է այսօր  կայանալիք  ժողովրդավարական ընտրությունների խորհրդի նիստում: 

«Ինչպես տեղեկացրել ենք  դեռ անցյալ շաբաթ, սույն խորհրդի  նիստի օրակարգում  է նաև ՀՀ ԸՕ նախագիծը, իսկ հաջորդ շաբաթ  ՀՀ են ժամանելու  Վենետիկի հանձնաժողովի  փորձագետները»,-գրել է թերթը:

«Ընտրական հարցերի  բարենպաստ  գործունեության  կանոնագիրքը խորհուրդ չի տալիս հրապարակել  ընտրություններում  քվեարկած ընտրողների ցուցակները: Սակայն, հաշվի առնելով  որոշ երկրների,  այդ թվում՝ Հայաստանի փորձը, այս հարցը ներկայացվել է ժողովրդավարական  ընտրությունների խորհրդին, - նշել է Փանոս Կակավիատոսը և ավելացրել,-Դե ֆակտո արտերկրում  բնակվող ընտրողների  հարցը  և ընտրացուցակների անճշտությունը շատ  կարևոր  խնդիրներ են, որոնք գոյություն ունեն ոչ միայն ՀՀ-ում»: 

Ըստ Կակավիատոսի, տարբեր մեխանիզմներ կարելի է կիրառել այդ խնդիրը լուծելու համար, իսկ թե խորհուրդն ինչ որոշում կկայացնի, կհայտնի հավելյալ:

Placeholder
Վենետիկի ժողովրդավարական ընտրությունների խորհրդի նիստում այսօր քննարկման է դրվելու ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը. ՀԺ