Գալուստ Սահակյանը  ԱԺ առաջիկա քառօրյային ևս չի մասնակցի. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:33 10/03/2016
Հայաստան

Գալուստ Սահակյանը ԱԺ առաջիկա քառօրյային ևս չի մասնակցի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը  եկող երկուշաբթի  մեկնարկող քառօրյային ևս չի մասնակցի: Թերթը հիշեցնում է, որ փետրվարի 17-ին  Սահակյանը տեղափոխվել էր Մխիթար Հերացու  անվան ՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոց:  Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին արյան շրջանառության անցողիկ խանգարում:  Մոտ մեկ շաբաթ բուժում ստանալուց հետո  հիվանդանոցից դուրս գրվեց: ԱԺ հասարակության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը փետրվարի 25-ին  ավարտված  ԱԺ քառօրյայից  հետո  հայտարարեց, որ Սահակյանի  առողջական վիճակը լավացել է,  և բժիշկներն անգամ  թույլատրել են աշխատանքի գնալ:

Սակայն նա  մինչ օրս ԱԺ չի հաճախում (մի անգամ նրան ԱԺ այգում են տեսել և վերջ), ինչը ենթադրում է, որ առնվազն  դեռ չի հասցրել ամբողջությամբ  ապաքինվել: 

Առաջիկա քառօրյային Սահակյանի  մասնակցել-չմասնակցելու  մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում  ԱԺ հասարակության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը ասել է. «Մինչև ամսի 14-ը  կիմանանք, կմասնակցի, թե ոչ, այդ օրը պարզ կլինի»:

Placeholder
Գալուստ Սահակյանը ԱԺ առաջիկա քառօրյային ևս չի մասնակցի. «Ժողովուրդ»