ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկումները կմեկնարկեն այս ամսվա վերջին. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:47 10/03/2016
Հայաստան

ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկումները կմեկնարկեն այս ամսվա վերջին. «Ժողովուրդ»

Հայաստանի իշխանությունները ծրագրում են ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկումները  սկսել այս ամսվա վերջին: ՀՀԿ խմբակցության  ղեկավար  Վահրամ Բաղդասարյանը  «Ժողովուրդ»-ի հետ  զրույցում ասել է, որ առաջիկա  քառօրյայից հետո  նախագիծը  նախ կքննարկվի մշտական հանձնաժողովներում, որից հետո մարտի 22-ին  կամ 23-ին նախապատրաստվում են լսումներ  կազմակերպել: 

«Մեծ լսումներ են  նախապատրաստվում , որպեսզի հնարավորինս կարողանանք  հանրությանը մասնակից դարձնել  այդ քննարկումներին  և նաև շահագրգռված  այն  միջազգային կազմակերպություններին, որոնք կարող են իրենց  խորհուրդներով  օգտակար լինել:  Իրականում մենք ունենք  դեռ բավականին  երկար ժամանակ  և պետք է հնարավորինս կարողանանք  այդ քննարկումների արդյունքում  բոլոր արած առաջարկություններոը  դնել քննարկման»,-ասել է Բաղդասարյանը:

Թերթը հիշեցնում է, որ խորհրդարանը պարտավոր է նոր ԸՕ-ի քննարկումներն  ավարտել և փաստաթուղթն ընդունել  մինչև  մայիսի կեսերը, որպեսզի այն  հունիսի 1-ից ուժի մեջ մտնի: 

Placeholder
ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկումները կմեկնարկեն այս ամսվա վերջին. «Ժողովուրդ»