Նաիրի Հարությունյանը նշանակվեց ԿԳՆ աշխատակազմի ղեկավար
Քաղաքական
11:45 10/03/2016
Հայաստան

Նաիրի Հարությունյանը նշանակվեց ԿԳՆ աշխատակազմի ղեկավար

ՀՀ  կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակվեց Նաիրի Հարությունյանը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի խոսքերով՝  Նաիրի Հարությունյանը գերատեսչություններում աշխատակազմի ղեկավար աշխատելու փորձ ունի, մինչ նշանակումը զբաղեցնում էր կրթության ու գիտության նախարարությունում աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Ն.Հարությունյանին՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք:

Նշենք, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանի վաղաժամ մահից հետո  Հարությունյանը նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարն էր:

Placeholder
Նաիրի Հարությունյանը նշանակվեց ԿԳՆ աշխատակազմի ղեկավար