Ռուսաստանում ավելի երկարակյաց են դարձել
Աշխարհում
11:22 10/03/2016
Տարածաշրջան

Ռուսաստանում ավելի երկարակյաց են դարձել

Ռուսաստանի առողջպահության նախարար Վերոնիկա Սկվորցովան ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ռուսների կյանքի տևողությունն ավելացել է:  Կյանքի միջին տևողությունն ավելացել է մինչև 71.2 տարեկան:  Ընդ որում կրճատվել է նաև  տղամարդկանց ու կանանց կյանքի տևողությունների միջև առկա տարբերությունը:

Նա երկրի ղեկավարին հայտնել է, որ նվազել են մանկական ու մայրական մահացությունների թիվը՝ համապատասխանաբար 12% -ով և 11%-ով:

Նրա խոսքով, այդ ցուցանիշները հասել են պատմական նվազագույնին:

«Սկսել են քի՞չ խմել»,-հարցրել է Պուտինը:

«Մասամբ, այո: Աշխատունակ բնակչության թվում մահացության ցուցանիշը նվազել է 4.5 տոկոսվ, դա ավելին է, քան 21 200 մարդ: Նրանք մեծամասամբ 35-60 տարեկան տղամարդիկ են»,-ասել է նախարարը, ավելացնելով, որ դա օգնել է փոխել կենսակերպը, սկսել են նաև քիչ ծխել:

Placeholder
Ռուսաստանում ավելի երկարակյաց են դարձել