Աբրահամ Մանուկյանը փորձել է սաբոտաժ կազմակերպել Նաիրա Զոհրաբյանի դեմ. ՉԻ
Օրվա մամուլ
09:30 10/03/2016
Հայաստան

Աբրահամ Մանուկյանը փորձել է սաբոտաժ կազմակերպել Նաիրա Զոհրաբյանի դեմ. ՉԻ

«Չորորրդ իշխանություն»-ն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում առկա հակասություններին՝ գրելով. «ԲՀԿ-ում ներկուսակցական  խմորումների նոր  ալիք է սկսվել։ Կրկին լարվել են  ԲՀԿ նախագահ  Նաիրա Զոհրաբյանի և  կուսակցության  քաղխորհրդի  համակարգող  Աբրահամ Մանուկյանի  հարաբերությունները»:

Թերթի տեղեկություններով՝ Աբրահամ Մանուկյանը, որ համակարգում է տարածքային  կառույցների  գործունեությունը և  զբաղվում կուսակցության  ֆինանսական հարցերով,  փորձել է սաբոտաժ կազմակերպել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ, ավելին՝ փորձել է տարածքային կառույցների միջոցով  Զոհրաբյանին անվստահություն հայտնելու  գործընթաց կազմակերպել։

«Ըստ որոշ տեղեկությունների՝  իրավիճակը ԲՀԿ-ում թեժացել է  այն բանից հետո, երբ  Նաիրա Զոհրաբյանը փորձել է  իր ձեռքը վերցնել կուսակցության  ֆինանսական հարցերի կարգավորումը և հայտարարել, որ  ապրիլի 1-ից ինքն է  զբաղվելու  տարածքային կառույցներին  գումարներ տալու հարցով»,-հավելել է թերթը:

Placeholder
Աբրահամ Մանուկյանը փորձել է սաբոտաժ կազմակերպել Նաիրա Զոհրաբյանի դեմ. ՉԻ