Մոգերինի. Ռուսաստանը պարտավոր է ազատ արձակել Նադեժդա Սավչենկոյին
Քաղաքական
11:15 10/03/2016
Աշխարհ

Մոգերինի. Ռուսաստանը պարտավոր է ազատ արձակել Նադեժդա Սավչենկոյին

Արտաքին քաղաքականության հարցերով Եվրամիության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին երեկ երեկոյան կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին հումանիտար նկատառումներից ելնելով: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն՝  հղում անելով ԵՄ արտաքին հարաբերությունների գերատեսչության թվիթերյան միկրոբլոգի գրառմանը:

«Ռուսաստանը պետք է ազատ արձակի Սավչենկոյին՝ ելնելով մարդու իրավունքների հարցում իր միջազգային պարտավորություններից և Մինսկի համաձայնությամբ սահմանված միջոցառումների շրջանակի, որը նախատեսում է ազատ արձակել Ուկրաինայի արևելքում առկա կոնֆլիկտի արդյունքում գերեվարված բոլոր անձանց»,-ընդգծել է Ֆեդերիկա Մոգերինին:

«Ես մեծագույն անձնական ուշադրությամբ հետևում եմ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի  գործին ամենասկզբից: Սա այլևս ո՛չ իրավական, ո՛չ էլ անգամ քաղաքական հարց է, այլ  հումանիզմի ու կարեկցանքի խնդիր է: Նրա դրությունը գնալով վատթարանում է և մենք սարսափով սպասում ենք ահավոր հետևանքների»,-հավելել է Մոգերինին:

Placeholder
Մոգերինի. Ռուսաստանը պարտավոր է ազատ արձակել Նադեժդա Սավչենկոյին