Իշխան Զաքարյանը կտրականապես դեմ է  Քուվեյթ տեղափոխվելուն. ՀԺ
Օրվա մամուլ
09:32 11/03/2016
Հայաստան

Իշխան Զաքարյանը կտրականապես դեմ է Քուվեյթ տեղափոխվելուն. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ  իշխանության ամենավերին օղակներում քննարկվում է  Վերաքննիչ պալատի նախագահ  Իշխան Զաքարյանին  Քուվեյթում  Հայաստանի դեսպան  նշանակելու հարցը։

Նույն աղբյուրները հայտնում են, որ  Զաքարյանը կտրականապես դեմ է  Քուվեյթ տեղափոխվելուն և  մասնավոր քննարկումների ժամանակ ասել է, որ  դիմում կգրի ու կմնա Հայաստանում։

Թերթին հայտնի է դարձել, որ  հիմա էլ քննարկվում է  Օդեսայում ՀՀ հյուպատոս  Գեորգի   Մուրադյանին  Քուվեյթում ՀՀ դեսպան նշանակելու հարցը։  Վերջինս, ի դեպ վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմի ներկայացուցիչ է համարվում և հասցրել է հյուպատոս աշխատելու շրջանում մի  քանի սկանդալային պատմությունների մեջ է ընկել։   Իսկ Քուվեյթում ՀՀ դեսպան  Ֆադեյ  Չարչօղլյանը  ամենայն հավանականությամբ  դեսպան կնշանակվի  Հունաստանում։  Այս պահին կարծես թե  միանշանակ է, որ  Վերահսկիչ պալատի  նախագահի պաշտոնում  նշանակվելու է  Վաչե Գաբրիելյանը։  ՎՊ-ն, սակայն,  կկոչվի  Հաշվեքննիչ պալատ և կունենա  բոլորովին այլ ֆունկցիաներ։

Placeholder
Իշխան Զաքարյանը կտրականապես դեմ է Քուվեյթ տեղափոխվելուն. ՀԺ