Բուհերի ապաքաղաքականացման հարցը պետք է լուծել օրենքով. Կրթության նախարար
Կրթություն, գիտություն
14:38 11/03/2016
Հայաստան

Բուհերի ապաքաղաքականացման հարցը պետք է լուծել օրենքով. Կրթության նախարար

Բուհերի ապաքաղաքականացման հարցը լուծել հնարավոր է միայն բարձրագույն կրթության օրենքով: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով բուհերի կառավարման խորհուրդների բարձրաստիճան պաշտոնյաներ լինելու հարցին:

«Եթե երկրում գոյություն ունի ազգային համալսարան, խորհրդի նախագահներ են լինում երկրի առաջին դեմքերը, որպեսզի շեշտվի տվյալ հաստատության համապետական նշանակությունը: Մենք ունենք Երևանի պետական համալսարան, որը մեր ազգային արժեքն է, այդ պատճառով էլ խորհրդի նախագահը հանրապետության նախագահն է»,-շեշտեց կրթության նախարարը:

Նա հարցի հետ կապված օրինակ բերեց Իտալիան, որտեղ կա հատուկ սահմանադրական հոդված՝ բուհերի ինքնավարությանը վերաբերող: Ըստ նախարարի՝ նման կանոնակարգման խնդիր ունի նաև Հայաստանը:

Լրագրողի հարցին, թե հնարավոր է բուհերի ուսխորհուրդների ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչները հետագայում  փոխարինվեն դաշնակցական երիտասարդներով, նախարարը պատասխանեց. «Այս հարցը նույնպես կապված է համալսարանական ինքնավարության հետ: Համալսարանը ինքը պետք է ասի՝ ինչպես ձևավորել ուսխորհուրդ, որը բացառապես կհետաքրքրվի համալսարանի խնդիրներով»:

Placeholder
Բուհերի ապաքաղաքականացման հարցը պետք է լուծել օրենքով. Կրթության նախարար