Արաբկիրի նորանշանակ թաղապետը հերքում է, որ գումարի դիմաց է ՀՅԴ-ն իրեն պաշտոն տվել. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:47 11/03/2016
Հայաստան

Արաբկիրի նորանշանակ թաղապետը հերքում է, որ գումարի դիմաց է ՀՅԴ-ն իրեն պաշտոն տվել. «Ժամանակ»

Երեկ Արաբկիր  վարչական շրջանին  ներկայացվեց  նոր ղեկավարը՝ «Լիդեր»  մականունով  Հովհաննես Վարդանյանը, որին այդ պաշտոնը  տրվել է  ՀՀԿ-ՀՅԴ  համագործակցության  շրջանակում: 

Վարդանյանից «Ժամանակ»-ը հետաքրքրվել է՝  չնայած Ձեզ դաշնակ Հովո են ասում, դաշնակցական չեք, ուստի հավաստի՞ են  տեղեկությունները, որ ՀՅԴ-ին որոշակի գումար եք տվել այս պաշտոնի համար:

«Անհեթեթություն է, նման բան չկա, չի կարող լինել»,- հավաստել է նա:

Թերթը նշում է, որ նախկին  ՀՀԿ-ական  թաղապետ  Հրայր Անտոնյանը, ով քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընկերն է,  երեկ նշանակվեց  քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ: 

Placeholder
Արաբկիրի նորանշանակ թաղապետը հերքում է, որ գումարի դիմաց է ՀՅԴ-ն իրեն պաշտոն տվել. «Ժամանակ»