Կրթության նախարարությունը պետք է կրթության համակարգի պահակը լինի. Լևոն Մկրտչյան
Կրթություն, գիտություն
14:15 11/03/2016
Հայաստան

Կրթության նախարարությունը պետք է կրթության համակարգի պահակը լինի. Լևոն Մկրտչյան

Կրթության հայեցակարգային տեսլականը ներկայացնելով՝ շատ հաճախ մոռանում ենք  դրա առաքելության մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանը՝ ավելացնելով, որ անկախացումից հետո մի քանի անգամ առիթ է ունեցել ներկայացնել այս համակարգում իր հայեցակարգը:

Անկախացումից մինչ այսօր ձևավորված կրթության համակարգից խոսելով, նախարարն ասաց. «Հետևողական, շարունակական քայլերի շնորհիվ մենք ունեցանք շղթայական կապով կրթության ողջ համակարգը՝ նախակրթարաններ, միջնակարգ և ավագ դպրոց, բուհեր, որոնց յուրաքանչյուր աստիճան ընդունելի է միջազգային կրթության համակարգում: Կրթության որակի իմաստով՝ ունեցանք դասագրքեր, ձևավորեցինք ծրագրեր, իսկ մինչ այդ  հիմնականում աշխատում էինք թարգմանական դասագրքերի վրա»:

Լ. Մկրտչյանի խոսքով՝ կրթության ոլորտում փոփոխություններն անդրադառնում են 5-10 տարի հետո:

Խոսելով ավագ դպրոցից նախարարն ընդգծեց, որ դա պետք է լինի այն տեղը, որտեղ երեխան արդեն պետք է ունենա մասնագիտական կողմնորոշում և կարողանա ձեռք բերել նախնական մասնագիտություն:

Ըստ նրա՝  ծանրաբեռնվածությունը, որն այսօր կա, չի նպաստում, որ ավագ դպրոցը կատարի իր առաքելությունը. «Բոլոր այս հարցերի շուրջ հրապարակային քննարկումներ են լինելու մասնագիտական և հասարարական ձևաչափով: Ավագ դպրոցը պետք է դառնա այն ուժը, որը երեխային օգնի կյանք մտնել»:

Այս շղթայում Լ. Մկրտչյանը առանձնացրած մյուս խնդիրը՝ մագիստրանտական հարցը.  «Մագիստրոսական կրթությունը բովանդակային առումով չենք կարող կապել աշխատաշուկայի հետ: Մեր երկրում բակալավրի կրթությունը լիարժեք բարձրագույն կրթություն է, եթե քաղաքացին ուզում է գնալ մագիստրատուրա,  պետք է ստանա նոր որակ՝  գիտության և պրոֆեսիոնալ դաշտում: Դաշնակահարը, ջութակահարը ինչ է ստանում մագիստրատուրայում, որ բակալավրիատում չի ստացել»:

Նրա խոսքով՝ մագիստրատուրայի առաքելությունը  ոչնչացվում է, երբ ասում են կամ երկու պետական քննություն տուր, կամ դիմպլոմային աշխատանք գրի: 

Գերատեսչության ղեկավարը նաև հավելեց՝ կրթության նախարարությունը պետք է կրթության համակարգի պահակը լինի:

Placeholder