Կարևոր է, որ ներառական կրթության գաղափարախոսությունն ընդունելի լինի հասարակության կողմից. նախարար
Կրթություն, գիտություն
15:17 11/03/2016
Հայաստան

Կարևոր է, որ ներառական կրթության գաղափարախոսությունն ընդունելի լինի հասարակության կողմից. նախարար

«Մենք հանրակրթության մեջ շատ մեծ խնդիրներ ունենք, և դրանց ամբողջությունը ենթադրում է, որ չենք կարող բարդություն չունենալ ներառական կրթության մեջ»,-լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով ներառական կրթության հարցին:

Նա նշեց, որ իր համար միշտ կարևոր է եղել, որ ներառական կրթության գաղափարախոսությունն ընդունելի լինի հասարակության կողմից և այս իմաստով դրական տեղաշարժեր կան:

«Շատ դպրոցներ, ծնողներ, որոնք սվիններով էին ընդունում գաղափարը, փոխվել են, սակայն մտավախություն կա, որ եթե անցնեն համատարած ներառականությանը, հնարավոր է մարդկանց մոտ առաջանա բացասական վերաբերմունք:

«Ի վերջո՝ խոսքը գնում է մեր աշակերտության 0,5 տոկոսի մասին: Այստեղ շատ նուրբ, հանգիստ պետք է աշխատել, համաաչափությունը պահել»,-ավելացրեց Լևոն Մկրտչյանը:

Placeholder