Կատեգորիկ պետք է կանխել այս կամ այն բաների համար գումար հավաքելու սովորությունները. ԿԳ նախարար
Կրթություն, գիտություն
16:05 11/03/2016
Հայաստան

Կատեգորիկ պետք է կանխել այս կամ այն բաների համար գումար հավաքելու սովորությունները. ԿԳ նախարար

Սովորաբար ընտրական հանձնաժողովներում ընդգրկվել են ուսուցիչներ ու դպրոցի տնօրեններ, քանի որ նրանք են կարողանում լուծել տեխնիկական հարցերը: Լրագողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես պետք է լուծվի ուսուցիչների կուսակցականացված լինելու կամ ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու հարցը:

Ըստ նախարարի՝ սա հատկապես հանդիպում է մարզերում:

«Իհարկե, կարևոր հարց է, երբ ճնշումներ են լինում հայացքների պատճաառով և կոնկրետ փաստի դեպքում միջոցներ կկիրառվեն»,-ասաց նա և հայտնեց, որ այսօր ստացել են ուսուցչի նվերի նկար, եթե այդ փաստը ճշտվեց, ուսուցիչը նկատողություն կստանա:

«Եթե որևէ դպրոցի ուսուցիչ իր համոզումների համար դպրոցից կազատվի, կամ կստիպվի նրան ինչ-որ բան անել, ցանկացած փաստի դեպքում համապատասխան պատիժ կկիրառվի: Երբ մարդուն ազատում ես աշխատանքից, ճակատագիր ես խեղում, պետք է այնպես անել, որ մարդը նորից նման քայլի չգնա: Երկրորդ դեպքում եթե կրկնվի, կարելի է ավելի խիստ գործողություններ կիրառել: Մարդկանց պետք է տալ ուղղվելու հնարավորություն»,-ընդգծեց նախարարը:

Անդրադառնալով դրամահավաքությանը՝ նա հայտնեց, որ կլինեն հատուկ շրջաբերականներ. «Կատեգորիկ պետք է կանխել այս կամ այն բաների համար գումար հավաքելու սովորությունները, պետք է պահանջենք, որ ծնողներին չդնեն լրացուցիչ ծանրաբեռնվածության տակ»:

Placeholder