Սերժ Սարգսյանը կայծակնային խաղում հաղթել է  Իլյումժինովին
Աշխարհում
16:58 11/03/2016
Հայաստան

Սերժ Սարգսյանը կայծակնային խաղում հաղթել է Իլյումժինովին

«Մոսկվայում  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու  ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը  կայծակնային խաղի չնախատեսված պարտիա են անցկացրել»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ  նախագահի մամուլի խոսնակի օգնական Նարեկ Նիկողոսյանը՝ հավելելով, որ խաղն ավարտվել է Սերժ Սարգսյանի հաղթանակով:


Լուսանկարը՝ Նարեկ Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջից:

Ավելի ուշ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնեցին, որ ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11–ին ՌԴ մայրաքաղաքում մասնակցել է Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի պաշտոնական բացման արարողությանը: Նախագահը ողջունել է մրցաշարին մասնակցող աշխարհի մի շարք ուժեղագույն գրոսմայստերներին և նրանց խաղին հետևող բազմաթիվ երկրպագուներին, մրցաշարին մաղթել հաջողություններ և կատարել առաջին քայլը միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանի մասնակցությամբ շախմատային խաղում:





 

 


Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական էջից:

Placeholder
Սերժ Սարգսյանը կայծակնային խաղում հաղթել է Իլյումժինովին