Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է իրեն դիտարկել նախագահի  հավանական թեկնածուների շարքում. ՀԺ
Օրվա մամուլ
09:28 12/03/2016
Հայաստան

Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է իրեն դիտարկել նախագահի հավանական թեկնածուների շարքում. ՀԺ

Նախկին ՕԵԿ նախագահ, նախկին ԱԽՔ,  ներկայում նորաստեղծ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ  Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է  իրեն դիտարկել 2018-ի ՀՀ նախագահի  հավանական թեկնածուների շարքում։  Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Այդ պաշտոնին նաև հավակնում է ՍԴ նախագահ  Գագիկ Հարությունյանը, որը 2018-ին թոշակի անցնելու պատճառով  թողնելու է ՍԴ նախագահի աթոռը։  Արթուր Բաղդասարյանը, սակայն, գտնում է, որ իր շանսերն ավելի մեծ են, որովհետև երիտասարդ է։ Սերժ Սարգսյանն, ինչպես հայտնի է,  վերջին շրջանում առավելությունը տալիս է  երիտասարդությանը։... Ճիշտ է, քաղաքական այլ պաշտոնների դեպքում Բաղդասարյանին դժվար է երիտասարդ համարել,  բայց «Անգլիական թագուհու» դերի համար նա բավական թարմ է»։ 

Թերթի տեղեկություններով,  Բաղդասարյանը խոստացել է Սարգսյանին, որ ոչ մինչ 2017-ը, ոչ դրանից հետո  իր ղեկավարած կուսակցությունն անակնկալներ չի մատուցի։  «Հայկական վերածնունդ» կուսակցության  լրատվական մասի ղեկավար Է.  Առաքելյանը երեկ այս առիթով  «ՀԺ»-ի հետ զրույցում  պնդել է, որ  Ա. Բաղդասարյան-Ս. Սարգսյան հանդիպում առհասարակ չի եղել։

Placeholder
Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է իրեն դիտարկել նախագահի հավանական թեկնածուների շարքում. ՀԺ