Սաֆարյան. Պեսկովի հայտարարությունը ուղերձ էր Արևմուտքին. «Առավոտ»
Օրվա մամուլ
09:43 12/03/2016
Հայաստան

Սաֆարյան. Պեսկովի հայտարարությունը ուղերձ էր Արևմուտքին. «Առավոտ»

«Առավոտ»-ում կարդում ենք. «ՌԴ նախագահի մամուլի քարտուղար  Դմիտրի Պեսկովի՝  «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կողմերի ձեռքին  է, այլ ոչ թե միջազգային  միջնորդների» հայտարարությունը ուղերձ էր Արևմուտքին, Հայաստանին և Ադրբեջանին:  Քաղաքական վերլուծաբան  Ստյոպա Սաֆարյանի  մեկնաբանմամբ՝ Ռուսաստանը փորձում է Արևմուտքին ցույց տալ, որ իրենք Մինսկի խմբի հետ են,  ընդունում են Մինսկի խմբի  մոտեցումները՝ հակամարտությունը պետք է լուծվի  կողմերի  միջոցով, կողմերի հանգուցալուծմամբ»:

«Ուզում են հանգստացնել  Արևմուտքին, որ Ռուսաստանը  սեպարատ քայլեր չի ձեռնարկում  ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ:  Այս հայտարարությունը  հատկապես կապ  ունի օրերս  Թբիլիսիում  Մինսկի  խմբի  համանախագահների՝ ԼՂ խնդրի կարգավորման  վերաբերյալ  քննարկման հետ:  Թերևս սա կարևոր է  այն առումով, որ ցույց  են տալիս, թե ՌԴ-ն չի խախտում  պայմանավորվածությունները»,-թերթին ասել է Սաֆարյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Սաֆարյան. Պեսկովի հայտարարությունը ուղերձ էր Արևմուտքին. «Առավոտ»