Զարմանալի է այն իրարանցումը, որ երկրում եղավ նոր ավիաընկերության մուտքով.  Շ. Պետրոսյան
Տնտեսություն
13:50 12/03/2016
Հայաստան

Զարմանալի է այն իրարանցումը, որ երկրում եղավ նոր ավիաընկերության մուտքով. Շ. Պետրոսյան

Հայաստանը պարտադիր պետք է ունենա ազգային ավիափոխադրող, որին աջակցի կառավարությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ  քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը: 

«Կառավարությունը պետք է այդ բեռը վերցնի իր վրա, ոչ մի մասնավոր ընկերություն դա չի կարող անել, արդեն մի քանիսը եղել և սնանկացել են»,-հիշեցրեց նա:

Անդրադառնալով «Արմենիա» ավիաընկերության Հայաստան մուտքին, ասաց. «Զարմանալի է այն իրարանցումը, որ երկրում եղավ նոր ավիաընկերության մուտքով: Զարմանալի է, որովհետև կարծում եմ, գովազդային հնարք են անում, որով ուզում են գրավել իշխանություններին, ժողովրդին, բոլորին»:

Լրագրողների հարցին, թե հնարավոր է, նոր փոխադրողը դառնա ազգային, քաղավիացիայի նախկին պետն ասաց, որ եթե մասնավոր ընկերություն է, չի կարող ազգային փոխադրող լինել:

«Ես չեմ ընդունում, որ փոխադրողի անունը լինի երկրի անունը, չի կարող մի մասնավոր ընկերություն կրի «Արմենիա» անունը, եթե նա սնանկանա, կխայտառակի երկիրը»,-ասաց  Շ. Պետրոսյանը:

Ըստ մասնագետի՝ Հայաստանը Վրաստանի, գուցեև Ուկրաինայի և Իրանի հետ պետք է ստեղծի բաց երկնքի քաղաքականության ալյանս:

Placeholder
Զարմանալի է այն իրարանցումը, որ երկրում եղավ նոր ավիաընկերության մուտքով. Շ. Պետրոսյան