Ջիգարխանյանն այսօր դուրս կգրվի
Հասարակություն
12:35 12/03/2016

Ջիգարխանյանն այսօր դուրս կգրվի

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել են Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտից:

«Այսօր նա դուրս կգրվի, վիճակը բավարար է»,- ասել են հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ դերասանը հոսպիտալացվել է մարտի 5-ին:  «Նա պառկած է սրտի բաժանմունքում, սրտի կաթվածով հիվանդների համար նախատեսված վերակենդանացման բաժանմունքում»,- պարզաբանել էին գիտահետազոտական ինստիտուտից:

Խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում: Ընդհանուր առմամբ, Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը։ Նրա հաշվին են դասվում բազմաբովանդակ դերեր լավագույն ռուսական և խորհրդային ռեժիսորների ֆիլմերում, տարբեր ժանրերի ժապավեններում, կատակերգական և արկածային կինոնկարներում, դրամաներում և երաժշտական ֆիլմերում։ Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան: 

Placeholder