Վենետիկի հանձնաժողովը քննադատել է ՄԻԵԴ-ի վճիռներն անտեսող Ռուսաստանի օրենքը
Քաղաքական
13:40 12/03/2016
Աշխարհ

Վենետիկի հանձնաժողովը քննադատել է ՄԻԵԴ-ի վճիռներն անտեսող Ռուսաստանի օրենքը

Եվրոպայի խորհրդի փորձագետները քննադատել են Ռուսաստանի Դաշնությունում ընդունված օրենքը, որը թույլ է տալիս հակասահմանադրական համարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջպետական կառույցների վճիռները: Այս մասին գրում է գերմանական «Deutsche Welle» պարբերականը:

Երեկ՝ մարտի 11-ին կայացած նիստի ժամանակ Վենետիկի հանձնաժողովի անդամները հայտարարել են, որ հիշյալ օրենքը հակասում է այն միջազգային պարտավորություններին, որոնք ստանձնել է Ռուսաստանի Դաշնությունը:

ԵԽ փորձագետները կոչ են արել Ռուսաստանին երկրի Սահմանադրական դատարանի մասին օրենքից վերացնել այն դրույթը, որը թույլ է տալիս դատարանին հակասահմանադրական և ոչ կիրառելի ճանաչել միջազգային դատարանների և առաջին հերթին ՄԻԵԴ-ի վճիռները, այն դեպքում, եթե դրանք հակասում են Ռուսաստանի Հիմնական օրենքին:

Հիշյալ օրենքը Ռուսաստանի Պետական Դումայի կողմից ընդունվել և Դաշնային խորհրդի կողմից հաստատվել է 2015թ-ի դեկտեմբերին:

Placeholder
Վենետիկի հանձնաժողովը քննադատել է ՄԻԵԴ-ի վճիռներն անտեսող Ռուսաստանի օրենքը