Գարնանային արձակուրդ կունենան միայն առաջին դասարանցիները
Կրթություն, գիտություն
15:56 14/03/2016
Հայաստան

Գարնանային արձակուրդ կունենան միայն առաջին դասարանցիները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գարնանային արձակուրդի վերաբերյալ շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան: 

ԿԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ շրջաբերականում մասնավորապես նշվում է՝ 2016 թվականի մարտի 21-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում առաջին դասարանցիներին կտրվի գարնանային արձակուրդ: Իսկ 2-12-րդ դասարանցիները,  ձմեռային արձակուրդի երկարաձգման պատճառով,  գարնանային արձակուրդ չեն ունենա:

Նախարարությունը հիշեցնում է, որ ընթացիկ տարվա հունվար ամսին,  ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ, սուր վարակիչ հիվանդությունների տարածվածությամբ  պայմանավորված, ձմեռային արձակուրդը երկրաձգվել էր երեք շաբաթով:

Placeholder
Գարնանային արձակուրդ կունենան միայն առաջին դասարանցիները