Սուրենյան. Հայաստանին արկտիկական ցուրտ օդային զանգվածներ են մոտենում
Հասարակություն
11:24 14/03/2016

Սուրենյան. Հայաստանին արկտիկական ցուրտ օդային զանգվածներ են մոտենում

Նման տաք եղանակ մինչև մարտի վերջ էլ չենք ունենա: Մոտ 30 օր շուտ եկած գարունը հենց վաղվանից ետ կնահանջի: Այս մասին հայտնեց  ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Հանրապետության տարածքին Սկանդինավիայի տարածքից մոտենում են արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, նրանք մեր երկիր կներխուժեն մարտի 15-ից: Օդի ջերմաստիճանը մարտի 15-16 կնվազի 10-12 աստիճանով, Շիրակում, Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային բնակավայրերում, Սյունիքի նախալեռներում նույնիսկ ձյուն կտեղա»,-ասաց նա:

Նրա խոսքով, մարտի 15-ից ցերեկը օդի ջերմաստիճանը չի բարձանա +10-ից:
 

Placeholder
Սուրենյան. Հայաստանին արկտիկական ցուրտ օդային զանգվածներ են մոտենում