ՀԱՖՆ-ին անհրաժեշտ է փոխարինող երաժիշտներ և ֆինանսական միջոցներ. Էդուարդ Թոփչյան
Մշակույթ
15:43 14/03/2016
Հայաստան

ՀԱՖՆ-ին անհրաժեշտ է փոխարինող երաժիշտներ և ֆինանսական միջոցներ. Էդուարդ Թոփչյան

90-ամյա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն արդեն տաս տարուց ավելի է ղեկավարում է արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ այս բոլոր տարիների ընթացքում իր առաջնահերթ խնդիրն է եղել՝ հնարավորին չափ բարձրացնել նվագախմբի մակարդակը: 

«Իմ միակ ձգտումն է, որ հասնել աշխարհի ամենալավ նվագախմբերի մակարդակին:  Նվագախումբն անընդհատ բարձրանում է: Երանի երբեք այդ աճը չկանգնի»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց անհրաժեշտ է փոխարինող երաժիշտներ, ֆինանսական միջոցներ:

Տարբեր տարիներ նվագախումբը ղեկավարել են շատ հայտնի դիրիժորներ, բայց ամենաերկարը՝ արդեն 16 տարի, ղեկավարում  Է. Թոփչյանը: 

«Կոնֆլիկտային մարդ  չեմ, սկզբունքային մարդ եմ: Գուցե այդ սկզբունքայնությունը երբեմն բերում է կոնֆլիկտի: Ես աշխատում եմ բոլորի կարծիքը հաշվի առնել: Մասնագիտական դիրքն ինձ իրավունք չի տալիս  երբեք որևէ մեկին չհարգել: Պահակի հետ խոսում եմ «դուք»-ով, իսկ նրանք ինձ հետ «դու»-ով, որովհետև իրենք ինձանից տարիքով են»,- ասաց Է.Թոփչյանը:

Նա նշեց, որ ինքն ամբողջ նվիրվածությամբ ծառայում է երաժշտությանը
 

Placeholder
ՀԱՖՆ-ին անհրաժեշտ է փոխարինող երաժիշտներ և ֆինանսական միջոցներ. Էդուարդ Թոփչյան