Իրանը հրաժարվել է սառեցնել նավթի արդյունահանման մակարդակը
Տնտեսություն
11:48 14/03/2016
Տարածաշրջան

Իրանը հրաժարվել է սառեցնել նավթի արդյունահանման մակարդակը

Իրանը չի ֆիքսելու նավթի արդյունահանման ծավալը, մինչև այն չհասնի օրական 4 մլն. բարելի: Սա նշանակում է, որ Թեհրանը նպատակ ունի ոչ թե սառեցնել, այլ ընդհակառակը՝ մեծացնել նավթարդյունաբերության ծավալները, քանի որ ներկա պահին Իրանը արդյունաբերում է օրական 2,8 մլն. բարել նավթ: Այս մասին գրում է «Газета.ru»-ն: 

Ռուսաստանը, ով նավթարդյունաբերության մակարդակի սառեցման գաղափարի նախաձեռնողներից է, նախկինում արդեն հայտարարել է, որ Իրանի համար գործելու է «առանձին մոտեցում», սակայն Իրանի մոտեցումն այս հարցի շուրջ ինքնին կարող է հանգեցնել գլխավոր նավթային երկրների արդյունահանման մակարդակի սառեցման գաղափարի ձախողմանը:

Այսօր՝ մարտի 14-ին, Թեհրանում սպասվում է Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեի հանդիպումն իր ռուսաստանցի գործընկերոջ՝ Ալեքսանդր Նովակի հետ: Ինչպես նախապես հայտարարել է Զանգանեն՝ կողմերը քննարկելու են նավթային քաղաքականությունը, սակայն նավթարդյունաբերության մակարդակը սառեցնելու մասին քննարկում  Իրանը կվարի այն ժամանակ, երբ արդյունահանման ծավալները հսնեն օրական 4 մլն. բարելի:

Զանգանեի խոսքով՝ մինչև հիշյալ մակարդակին հասնելը, մյուս երկրները պետք է Իրանին «հանգիստ թողնեն»:

Փետրվարի կեսերին Ռուսաստանը, Սաուդիան Արաբիան, Քաթարը և Վենեսուելան  համաձայնության եկան նավթի արդյունահանման ծավալները սառեցնելու և այն հունվարի արդյունաբերության մակարդակի վրա պահելու շուրջ:

ՕՊԵԿ-ի երկրները և կազմակերպության մեջ չմտնող մի շարք նավթարդյունահանող երկրներ պաշտպանեցին այս գաղափարը, սակայն Իրանը, ով ֆորմալ ձևով աջակցում էր ծրագրին, ավելի ուշ այն որակեց «անտրամաբանական» և անգամ «ծիծաղելի»:

«Մենք չենք պատրաստվում ինքներս մեզ պատժամիջոցների ենթարկել դրանցից ազատվելուց հետո»,-հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Ամիդ Հոսեյն  Զամանինիան:

Placeholder
Իրանը հրաժարվել է սառեցնել նավթի արդյունահանման մակարդակը