Անկարայում ահաբեկչությունն իրականացրել են երկու մահապարտ ահաբեկիչներ. ԶԼՄ-ներ
Օրվա թեմա
13:15 14/03/2016
Տարածաշրջան

Անկարայում ահաբեկչությունն իրականացրել են երկու մահապարտ ահաբեկիչներ. ԶԼՄ-ներ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացրել են երկու մահապարտ ահաբեկիչներ` կին և տղամարդ, որոնց ինքնությունն արդեն հաստատվել է: Այս մասին հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը` հղում կատարելով ոստիկանությունում իր ունեցած աղբյուրներին: 

Պայթյունը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Թուրքիայի վարչապետի գրասենյակներից մեկի մոտակայքում գտնվող կանգառի մոտ, որտեղ այդ պահին մարդկանց մեծ կուտակում է եղել: Պայթյունն իրականացվել է ականապատված BMW մակնիշի ավտոմեքենայի միջոցով, որը կանգնեցված է եղել երկու ավտոբուսների մեջտեղում:

Թուրքիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ` մահացել է 37 մարդ, այդ թվում` առնվազն մեկ ահաբեկիչ: Տուժել է 125 մարդ, որոնցից 71-ը գտնվում են հիվանդանոցում:

Հաղորդվում է նաև, որ ահաբեկիչ կինը սովորում էր Բալիկեսիր քաղաքի համալսարանում և 2013թ-ին ներգրավվել է ահաբեկչական կազմակերպության շարքերը: Նրա անունը դեռևս ԶԼՄ-ներում չի տարածվել:

Ըստ տարածված տեղեկությունների` ականապատված BMW ավտոմեքենան առևանգվել է Շալիուրֆա քաղաքում, այնուհետև տեղափոխվել է Դիարբեքիր, իսկ դրանից հետո փետրվարի 26-ին տեղաափոխվել է Անկարա:

Placeholder
Անկարայում ահաբեկչությունն իրականացրել են երկու մահապարտ ահաբեկիչներ. ԶԼՄ-ներ