Ոստիկանությունում այսօր աննախադեպ հավաք է կայանալու. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:36 15/03/2016
Հայաստան

Ոստիկանությունում այսօր աննախադեպ հավաք է կայանալու. «Ժողովուրդ»

ՀՀ ոստիկանությունը վերջին օրերին տարբեր պատճառաբանություններով քրեական հեղինակություններին բերման է ենթարկում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանություն են տարվել Յուրա Ուտոևը, որը առավել հայտնի է Կիևյանցի Յուրա ածականով, նրա ընկերները և հարազատ եղբայրը` Ռոստիկ Ուտոևը: Ազգությամբ եզդի եղբայրների մոտից մեծ քանակությամբ զենք-զինամթերք է առգրավվել:

«ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր աննախադեպ մի հավաք է կազմակերպել. նա փակ հանդիպում է ունենալու օպերատիվ ծառայության աշխատակից շարքային օպերների հետ` առանց ղեկավարների»,-հավելել է թերթը:

Placeholder
Ոստիկանությունում այսօր աննախադեպ հավաք է կայանալու. «Ժողովուրդ»