Բակո Սահակյան.  Դատարանների գործունեության մեջ դրական տեղաշարժ կան
Քաղաքական
12:17 15/03/2016
ԼՂՀ

Բակո Սահակյան. Դատարանների գործունեության մեջ դրական տեղաշարժ կան

Կատարված աշխատանքի արդյունքները վկայում են դատարանների գործունեության մեջ դրական տեղաշարժերի, ձեռքբերումների, ինչպես նաև անելիքների մասին: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ով այսօր մասնակցել է Արցախի Հանրապետության դատարանների 2015 թվականի գործունեության ամփոփմանը նվիրված դատավորների ընդհանուր ժողովին:

Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ դատավորները կշարունակեն անել հնարավորն իրենց պարտականությունները բարձր պատասխանատվությամբ իրականացնելու համար՝ հետևելով օրենքի տառին և ոգուն:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետությունն այսուհետ ևս մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու դատական իշխանությանը, դատավորների և դատարանի աշխատակիցների աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավմանն առնչվող հարցերը:
 

Placeholder
Բակո Սահակյան. Դատարանների գործունեության մեջ դրական տեղաշարժ կան