Իրանցիներն ուսումնասիրում են Արարատի մարզի հետ համագործակցության հնարավորությունները
Քաղաքական
12:07 15/03/2016
Հայաստան

Իրանցիներն ուսումնասիրում են Արարատի մարզի հետ համագործակցության հնարավորությունները

Իրանի և Հայաստանի մարզերի միջև համատեղ ծրագրեր իրականացնելու մեծ ներուժ կա: Այս մասին հայտարարել է տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը Իսլամական Հանրապետության Գիլանի նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆիին և նրա գլխավորած պատվիրակության հետ երևանյան հանդիպման ժամանակ:

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: 

Նախարար Լոքյանը հույս է հայտնել, որ  Գիլանի նահանգի և Արարատի մարզի միջև կծավալվի  փոխշահավետ համագործակցություն:

Մոհամմադալի Նաջաֆին ներկայացնելով նահանգի  տնտեսական ներուժը՝  համոզմունք է հայտնել, որ Գիլանի նահանգը Արարատի մարզի հետ կարող է համագործակցել գյուղատնտեսության,  ձկնաբուծության, զբոսաշրջության ոլորտներում:

Իրանցի նահանգապետը տեղեկացրել է, որ այսօր  պատվիրակությունը, որի կազմում են նաև  մասնավոր հատվածի գործարար շրջանակների ներկայացուցիչներ,  կայցելի Արարատի մարզ և տեղում կծանոթանա մարզում համագործակցության հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում Գիլանի նահանգապետը նշել է, որ Նովրուզի տոնին ընդառաջ բազմաթիվ իրանցիներ են այցելում Հայաստան և խնդրել է նախարարին՝ այս ժամանակահատվածում աջակցել նրանց համար զբոսաշրջային համապատասխան պայմաններ ստեղծելու հարցում: Նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ այս հարցով արդեն համապատասխան հանձնարարականներ են տրվել Սյունիքի, Վայոց ձորի,Արարատի մարզպետներին:

Placeholder
Իրանցիներն ուսումնասիրում են Արարատի մարզի հետ համագործակցության հնարավորությունները