Վենետիկի հանձնաժողովը նոր ԸՕ-ի նախագծի մասին նախնական եզրակացությունը կներկայացնի հունիսին
Իրավունք
14:53 15/03/2016

Վենետիկի հանձնաժողովը նոր ԸՕ-ի նախագծի մասին նախնական եզրակացությունը կներկայացնի հունիսին

Վենետիկի հանձնաժողովի բյուրոյի նիստում, որը տեղի է ունեցել մարտի 11-12-ին, օրակարգային այլ հարցերի հետ միասին անդրադարձ է կատարվել նաև ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի նախագծին և դրան համապատասխան եզրակացության նախապատրաստման խնդրին: Սահմանադրական դատարանի մամուլի կենտրոնից տեղեկացնում են, որ ՎՀ լիագումար նիստին մասնակցել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Ըստ աղբյուրի, Վենետիկի հանձնաժողովի անդամ Եվգենի Տանչևը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը հայցել է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի սկզբին, սույն հարցով զեկուցողների անունից նա հայցել է Հանձնաժողովի թույլտվությունը` նախնական եզրակացությունը ներկայացնել մինչև հունիսյան լիագումար նիստը, ինչն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Placeholder
Վենետիկի հանձնաժողովը նոր ԸՕ-ի նախագծի մասին նախնական եզրակացությունը կներկայացնի հունիսին