Նաիրա Զոհրաբյանին «պատերազմ» հայտարարած Մանուկյանը կհեռացվի ԲՀԿ-ից. ՀԺ
Օրվա մամուլ
09:10 16/03/2016
Հայաստան

Նաիրա Զոհրաբյանին «պատերազմ» հայտարարած Մանուկյանը կհեռացվի ԲՀԿ-ից. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը տեղեկություն է ստացել, որ ԲՀԿ գործարար պատգամավոր  Աբրահամ Մանուկյանը, որը, հիշեցնենք,  ղեկավարում է  ԲՀԿ  թևերից մեկը և պատերազմ էր հայտարարել  կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանին, հեռացվելու է կուսակցությունից: Դեռ անցյալ շաբաթ  «ՀԺ»-ին տված հարցազրույցում  ԲՀԿ նախագահ  Նաիրա Զոհրաբյանը, խոսելով կուսակցության շուրջ վերջին շրջանի աղմուկի մասին,  ասել էր,  որ դա մեկ մարդու ձեռքի գործ է՝ ակնարկելով Աբրահամ Մանուկյանին: «Վիրահատական միջամտություններով  կուսակցության ինքնամաքրման  պրոցեսը կհասցնենք  ավարտին»,- ասել էր Զոհրաբյանը: 

Երեկ Մանուկյանից այս մասին մեկնաբանություն ստանալ թերթին չի հաջողվել: Իսկ Նաիրա Զոհրաբյանը, հարցին՝ ճի՞շտ է, որ  Մանուկյանը հեռացվելու է ԲՀԿ-ից, պատասխանել է. «Նման հարց  ԲՀԿ-ում չի քննարկվել, բայց ես հստակ ասել եմ՝ բոլոր նրանք, ովքեր ունեն այլ քաղաքական ծրագրեր, այլ քաղաքական օրակարգ, տեղ չունեն և չեն կարող  տեղ ունենալ  մեր կուսակցության շարքերում:  Կոնկրետ Աբրահամ  Մանուկյանի վերաբերյալ  այս պահին  դեռ նման հարց չի քննարկվել  և ես նաև ասեմ, որ մենք ունենք  աշխատակարգ՝ բոլոր հարցերը քննարկել թիմով  և բոլոր որոշումները  կայացնել թիմով»:

Placeholder
Նաիրա Զոհրաբյանին «պատերազմ» հայտարարած Մանուկյանը կհեռացվի ԲՀԿ-ից. ՀԺ