Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բրիտանացի գիտնականը Թուրքիայում ձերբակալվել է ՔԲԿ-ին օգնելու մեղադրանքով
Բրիտանացի գիտնական, ծրագրավորող Քրիս Սթեֆերսոնը ձերբակալվել է Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) օգտին քարոզչություն իրականացնելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում կատարելով թուրքական «Հյուրիեթ» պարբերականին:
Աղբյուրի փոխանցմամբ, մեղադրանքի առաջադրման համար հիմք է ծառայել այն, որ Բիլգիի համալսարանում դասախոսող Սթեֆերսոնը նկատվել է մարտի 21-ին կայանալիք Նովրուզի միջոցառումներին մասնակցելու համար հրավիրատոմսեր բաժանելու ժամանակ:
Բացի դրանից գիտնականին մեղադրում են նրանում, որ ժամանել է Ստամբուլի ոստիկանություն և իր բողոքն արտահայտել թուրք գործընկերների դեմ բռնաճնշումների կապակցությամբ, որոնք այս տարվա հունվարին հանդես են եկել «Ակադեմիկոսները խաղաղության համար» նախաձեռնությամբ:
Դրանից հետո Սթեֆերսոնը դատախազի կարգադրությամբ տեղափոխվել է ժամակավոր պահպանման մեկուսարան, որտեղ վերջինիս առաջադրվել է «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչության» մեղադրանք: