Երևանում զինված հարձակում են գործել տարադրամի փոխանակման կետի վրա
Իրավունք
19:41 16/03/2016
Հայաստան

Երևանում զինված հարձակում են գործել տարադրամի փոխանակման կետի վրա

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում: Դեպքի վայրից Panorama.am-ի լրագրողը հաղորդում է, որ զինված անձը հարձակում է կատարել  Գայի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի հարևանությամբ գործող տարադրամի փոխանակման կետի վրա:

Նա կրակոցներ է արձակել  տարադրամի փոխանակման կետի աշխատակցի ուղղությամբ, բարեբախտաբար ոչ աշխատակիցը, ոչ որևէ մեկը  արձակած կրակոցմներից չի տուժել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ` հանցագործությունը բացահայտելու և այն կատարողին հայտնաբերելու ուղղությամբ: Այս պահին տարածքում քննաչկան գործողություններ են իրականացվում: Պողոտայում մեծ խցանումներ են առաջացել:

Դեպքի վայրում աշխատող ոստիկանները հրաժարվեցին լրագրողների հարցերին պատասխանել, միայն հայտնեցին, որ տեղի ունեցածը ավազակային հարձակում է:


Placeholder
Երևանում զինված հարձակում են գործել տարադրամի փոխանակման կետի վրա