ԱՄՆ-ի Ֆիննախարար. Ռուսաստանի տնտեսությունը ահավոր վիճակում է
Քաղաքական
16:24 16/03/2016
Աշխարհ

ԱՄՆ-ի Ֆիննախարար. Ռուսաստանի տնտեսությունը ահավոր վիճակում է

Կրեմլի նկատմամբ ԱՄՆ-ի և ԵՄ-ի Սահմանած պատժամիջոցները  շոշափելի վնաս են հասցնում Ռուսաստանի տնտեսությանը:

Այս մասին «NG.ru» կայքի փոխանցմամբ  կոնգրեսում բյուջետային հարցերով  լսումների ժամանակ հայատարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն:

«Կարծում եմ՝այդ սահմանափակումները միանգամայն արդյունավետ են: Դժվար է ճշգրիտ  գնահատական տալ, թե ինչ ազդեցություն են ունեցել տնտեսական պատժամիջոցները, քանի որ նավթի գների կտրուկ անկման պայմաններում կան բազմաթիվ գործոններ, որոնք վնաս են հասցոնւմ ռուսական տնտեսությանը: Սակայն Ռուսաստանի տնտեսությունը սարսափելի դրության մեջ է և մասամբ դրա պատճառը Արևմուտքի սահմանած պատժամիջոցներն են»,-հայտարարել է Լյուն:

ԱՄՆ-ի ֆինանսների նախաարը նաև հավելել է, որ Վաշինգտոնը  շարունակում է ճնշում գործադրել Եվրամիության իր գործընկերների վրա, որպեսզի վերջիններս պահեն  Ռուսաստանի տնտեսության նկատմամբ ճնշում գործադրելու ռազմավարությունը:

Placeholder
ԱՄՆ-ի Ֆիննախարար. Ռուսաստանի տնտեսությունը ահավոր վիճակում է