Աբրահամ Մանուկյանին զրկել են լիազորություններից. ՀԺ
Օրվա մամուլ
09:50 17/03/2016

Աբրահամ Մանուկյանին զրկել են լիազորություններից. ՀԺ

Երեկ «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել էր,  որ ԲՀԿ խմբակցության  գործարար պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը ԲՀԿ թևից  մեկի ղեկավարն է համարվում  և պատերազմ էր հայտարարել  ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին, հեռացվելու է կուսակցությունից: Նաիրա Զոհրաբյանը թերթի հարցին ի պատասխան  ասել էր, որ այս պահին  դեռ նման հարց չի քննարկվում:

«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Մանուկյանին, այնուամենայնիվ, հեռացրել են, սակայն ոչ թե կուսակցությունից, այլ լծակներից:  Աբրահամ Մանուկյանը  չի զբաղվելու  ԲՀԿ տարածքային կառույցների համակարգմամբ, այլ զբաղվելու է միայն Շենգավիթի  և Նորք Մարաշի  ԲՀԿ կառույցներով:  Նախկինում Մանուկյանը  համակարգում էր  ԲՀԿ 68 տարածքային կառույցներից 44-ը, մնացածի համակարգմամբ զբաղվում էր Վարդան Վարդանյանը: Թե ով է այսուհետ  համակարգելու  ԲՀԿ կառույցների մեծ մասը, թերթին չի հաջողվել ճշտել:

Placeholder
Աբրահամ Մանուկյանին զրկել են լիազորություններից. ՀԺ