ՀԱԿ-ն ու  ՕԵԿ-ը դաշինք կկազմեն. «Առավոտ»
Օրվա մամուլ
09:37 17/03/2016
Հայաստան

ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը դաշինք կկազմեն. «Առավոտ»

«Առավոտ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը  բանակցություններ է վարում  ՕԵԿ խմբակցության հետ:  Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ ՀԱԿ-ում քննարկում են  2017-ի  ընտրություններին ընդառաջ  վերածնված ՕԵԿ-ի՝ «Հայկական վերածնունդի»  հետ դաշինք  կազմելու տարբերակը: 

«Ի դեպ, ուշագրավ է,  որ ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը  բանակցություններ են վարում  «Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր  Զարուհի Փոստանջյանի միջոցով:  Նիստերի դահլիճում  պատգամավորները  վերջին օրերին քանիցս ականատես են եղել, թե ինչպես է ՀԱԿ խմբակցության քարտուղար  Արամ Մանուկյանը  Զարուհի Փոստանջյանին  ինչ-որ  «հանձնարարականներ» տալիս, որոնք այնուհետև Փոստանջյանը փոխանցում է  ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին»:

Երեկ թերթին չի հաջողվել այս տեղեկության շուրջ  խոսել ՀԱԿ-ի և ՕԵԿ-ի  ներկայացուցիչների հետ:  Պատգամավորները  կառավարության հետ  հարցուպատասխանի նիստի կեսից հեռացել էին խորհրդարանից:

Placeholder
ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը դաշինք կկազմեն. «Առավոտ»