Գերմանիան փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում
Քաղաքական
13:20 17/03/2016
Աշխարհ

Գերմանիան փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում

Գերմանիան ժամանակավորապես փակել է իր դեսպանատունը Անկարայում՝  հնարավոր հարձակման սպառնալիքով պայմանավորված: Բացի դա ժամանակավորապես դադարեցվել է նաև Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության և գերմանական դպրոցի գործունեությունը: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն՝ հղում անելով Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության  արտգործնախարարության տարածած հայտարարությանը:

«Deutsche Welle»-ի հարցմանն ի պատասխան՝ Գերմանիայի արտգործնախարարությունից  հայտնել են, որ դա անվտանգության միջոցառում է, որը իրականացվում է անվտանգության սպառնալիքների վերաբերյալ որոշակի տվյալների հիման վրա: Այդ տվյալներն առայժմ  ստուգվում են:

Placeholder
Գերմանիան փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում