Յուվեցի Կարոն սնանկացել է. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:31 17/03/2016
Հայաստան

Յուվեցի Կարոն սնանկացել է. «Ժամանակ»

ԱԺ ԲՀԿ խմբակցության  պատգամավոր Կարո Կարապետյանը  հունվարի 26-ին  սնանկ է ճանաչվել  ՀՀ Արարատի և Վայոց ձորի  մարզերի ընդհանուր իրավասության  դատարանի վճռով:  Պատգամավորի պարտատերերի  առաջին ժողովը  նշանակվել է  մայիսի 12-ին  Վեդիի դատարանում: «Ժամանակ»-ը նշել է, որ նրան պատկանող «Շահումյանի գինու-կոնյակի» գործարանը  անցյալ տարի  խաղող է մթերել քաղցրաշենցիներից  և 450 ընտանիքի  դեռևս չի վճարել  հանձնած բերքի գումարը: Ինքը՝  Յուվեցի Կարոն, հայտարարել է, որ իրեն պատկանող գործարանի տարածքը վարձակալել է Ավետիք  Սարգսյանը, և նա էլ գյուղացիներից խաղող է մթերել:

Placeholder
Յուվեցի Կարոն սնանկացել է. «Ժամանակ»