Հռոմի Պապը Հայաստանի դեսպանին պարգևատրել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով
Աշխարհում
16:34 17/03/2016
Հայաստան

Հռոմի Պապը Հայաստանի դեսպանին պարգևատրել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին պարգևատրել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:

Վատիկանի Առաքելական Պալատում մարտի 16-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության տեղապահ արքեպիսկոպոս Ջովաննի Անջելո Բեչուն դեսպան Մինասյանին է հանձնել Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանը:
Ինչպես գրված է շքանշանի շնորհման մասին Հռոմի Պապի կոնդակում, Միքայել Մինասյանը քահանայապետական այս դասի կոչմանն արժանացել է «...որպես ակնառու ապացույց՝ պաշտոնապես վկայելու Ձեր հանդեպ ունեցած Մեր բարեսիրության»:
 

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ կայքից։

Placeholder
Հռոմի Պապը Հայաստանի դեսպանին պարգևատրել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով