Բժիշկ-համաճարակաբան. ՄԻԱՎ ամենից շատ տարածված է ՀՀ մարզերում
Առողջություն
14:30 17/03/2016
Հայաստան

Բժիշկ-համաճարակաբան. ՄԻԱՎ ամենից շատ տարածված է ՀՀ մարզերում

Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրներն առավել շատ են Շիրակի մարզում: «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածվածությունը, կանխարգելման ու իրազեկման աշխատանքները Գեղարքունիքի մարզում» թեմայով քննարկման ժամանակ նման տվյալ ներկայացրեց ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի բժիշկ համաճարակաբան Վարդան Արզաքանյանը:

Հայաստանում 1988-ից մինչև այս տարվա փետրվարի 29-ը ՄԻԱՎ ախտորոշում  է  ստացել 2279  ՀՀ քաղաքի: Վարակվածների 69 տոկոսը արական սեռի ներկայացուցիչներն են, նրանց մեծ մասը՝  52 տոկոսը 25-39 տարեկան են:

«Գեղարքունիքի մարզում կա 165 ՄԻԱՎ վարակ ունեցող անձ, գերակշռող մասը տղամարդիկ են և փոխանցման ուղին հիմնականում հետերոսեքսուլն է: Գեղարքունիքը Հայաստանում երրորդ մարզն է Շիրակից ու Լոռիից հետո, որտեղ ՄԻԱՎ-ի գրանցված դեպքերը շատ են»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Բժիշկ-համաճարակաբան. ՄԻԱՎ ամենից շատ տարածված է ՀՀ մարզերում