Դևիդ Քեմերոն. Բրիտանիան Թուրքիայի քաղաքացիների համար չի սահմանի առանց մուտքի արտոնագրի ռեժիմ
Քաղաքական
12:43 19/03/2016
Աշխարհ

Դևիդ Քեմերոն. Բրիտանիան Թուրքիայի քաղաքացիների համար չի սահմանի առանց մուտքի արտոնագրի ռեժիմ

Մեծ Բրիտանիան կաջակցի ԵՄ-Թուրքիա համաձայնագրում առկա դրույթների իրագործմանը, սակայն Թուրքիայի քաղաքացիների համար չի սահմանի առանց մուտքի արտոնագրի ռեժիմ, ինչպես նաև չի ընդունի մեծ թվով փախստականների: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

Նշենք, որ ուրբաթ օրը ԵՄ-ն և Թուրքիան համաձայնեցրել են միգրացիոն ճգնաժամի հաղթահարմանն ուղղված գործողությունների ծրագիրը, մասնավորապես՝ մարտի 20-ից Հունաստան անցնող բոլոր անօրինական ներգաղթյալները կվերադարձվեն Թուրքիա: Սիրիայից ամեն մի անօրինական ներգաթյալի փոխարեն, որը կվերադարձվի Թուրքիա, ԵՄ-ն Թուրքիայի գործող ճամբարներից կընդունի միջազգային պաշտպանության կարիք ունեցող մեկ սիրիացի փախստականի:

Համաձայնագիրը նաև իր մեջ ներառում է «հումանիտար բաղադրիչ ինքնակամ կիրառման» միջոցով փախստականների հոսքի նվազեցման գործընթաց:

«Ես ողջունում եմ համաձայնագիրը, ճգնաժամի մեկնարկից առաջին անգամ մենք ունենք ծրագիր, որը լիակատար իրագործման պարագայում կարող է օգնել մարդկանց զսպման գործում և արգելել մարդկանց առևտուրը, որն իրականացնում են մաքսանենգների անօրինական խմբավորումները»,- նշվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Հայտարարության տեքստում նաև նշվում է որ Բրիտանիան կաջակցի ամրագրված դրույթների իրագործմանը, սակայն դա հեշտ չի լինի:

Placeholder
Դևիդ Քեմերոն. Բրիտանիան Թուրքիայի քաղաքացիների համար չի սահմանի առանց մուտքի արտոնագրի ռեժիմ