Սուրենյան. Մարտի 23-ից սկսած Հայաստան կգան հարավային տաք օդային հոսանքներ
Հասարակություն
14:00 19/03/2016
Հայաստան

Սուրենյան. Մարտի 23-ից սկսած Հայաստան կգան հարավային տաք օդային հոսանքներ

Վաղը հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում կզգացվի մարտի 20-ի առավոտյան ժամերից, շրջանների զգալի մասում կսկսվեն տեղումներ և կշարունակվեն մինչև մարտի 21-ի գիշերը:

«Քանի որ ցիկլոնը իր հետ բերում է ցուրտ օդային հոսանքներ վաղը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռներում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Վայոց Ձորի լեռնային գոտիներում և Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, սպասվում է նաև քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց»,-ասաց Սուրենյանը:

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության ներկայացուցիչը հորդորում է վարորդներին նշված շրջաններ երթևեկել միայն խիստ անհարաժեշտության դեպքում և ձմեռային անվադողերով:

Վերջում լավ լուր. «Մարտի 23-ից սկսած մեր երկիր կգան հարավային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով և գարունը կվերադառնա»:

Placeholder
Սուրենյան. Մարտի 23-ից սկսած Հայաստան կգան հարավային տաք օդային հոսանքներ