Հայաստանում գազը կարող է էժանանալ 15-20 տոկոսով. «168 Ժամ»
Օրվա մամուլ
09:58 19/03/2016
Հայաստան

Հայաստանում գազը կարող է էժանանալ 15-20 տոկոսով. «168 Ժամ»

«Գազային բանակցությունները Հայաստանի համար  դրական հետևանքներ  կունենան, քանի որ գազի գինն  էլ ավելի  կնվազի  Հայաստանցի համար՝ պայմանավորված նավթի գներով:  Իմ հաշվարկներով՝ այդ իջեցումը կկազմի  մոտավորապես 15-20 %, հաշվի առնելով  նավթի գների  անկումը:  Սակայն  կարևոր է նաև հասկանալ, թե ինչպես է գազի գինը փոխվում սահմանին»,- «168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում  այս մասին  է ասել Ռուսաստանի  «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր  և գլխավոր  տնօրեն,  վերլուծաբան Կոնստանտին  Սիմոնովը՝ անդրադառնալով  գազի գնի վերանայման  հարցով  ընթացող  հայ-ռուսական  բանակցություններին: 

Նրա համոզմամբ՝ Սարգսյան-Պուտին  հանդիպմանն  այս հարցը  ևս քննարկվել է:  Հարցին, թե Դմիտրի Մեդվեդևի՝ ապրիլին սպասվող  այցի ժամանակ  որոշակիություն  կմտնի՞ այս հարցում,  Սիմոնովը պատասխանել է,  որ չի կարելի բացառել:

«Այցի օրակարգին ծանոթ չեմ, բայց վստահ եմ,  որ վարչապետները  չեն շրջանցի  այս հարցը,  քանի որ բանակցություններն  ընթացքի մեջ են»,- ասել է նա:  
 

Placeholder
Հայաստանում գազը կարող է էժանանալ 15-20 տոկոսով. «168 Ժամ»